«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ Քննչականից և ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց կալանավայր։

 

Ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ նրան, Ծառուկյանը միայն հասցրեց արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե թալանածն է հետ բերում՝ ասելով՝ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»։

Ավելի վաղ ՔԿ-ից «Ազատությանը» հայտնել էին, որ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Leave a Comment