Խաչանովը պարտվել է աշխարհի 171-րդ ռակետին

Աշխարհի 26-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Խաչանովն անակնկալ պարտություն կրեց աշխարհի 171-րդ ռակետ, ավստրալացի Բերնարդ Տոմիչից՝ 2:6, 4:6 հաշվով։

Leave a Comment