Դատարանը Վահագն Չախալյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգել է – armeniatoday.am

«Սրբազան պայքար» շարժման աջակից, «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ։

Չախոյանը 2026 թվականի փետրվարի 26-ից տնային կալանքի մեջ է։

Համապատասխան որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ՝ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Չախալյանին ազատ արձակելու վերաբերյալ։

Դատարանը նաև անփոփոխ թողեց Չախալյանի՝ երկրից բացակայելու արգելքն ու սահմանված մյուս սահմանափակումները։ Միարժամանակ նրան թույլատրվել է շփում ունենալ իր բնակության հասցեում գտնվող ընտանիքի անդամների և հարազատների հետ։

Դատական նիստի ժամանակ դատավոր Ֆարխոյանը, հիմնավորելով որոշումը, նշել է, որ Չախալյանի կալանքի իրավաչափության պայմանները չեն փոփոխվել կամ նվազել։

«Դատարանը գտնում է, որ այլ խափանման միջոցներ չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ, օրինական վարքագիծը»,- ասել է դատավորը։

Որոշման հրապարակումից անմիջապես հետո նիստերի դահլիճում ներկա գտնվողները սկսեցին վանկարկել՝ «ամո՛թ, ամո՛թ»։

Պաշտպանական կողմը պնդում է, որ արդեն 1 տարի 8 ամիս կալանքի տակ գտնվող Չախալյանն անհիմն է զրկված ազատությունից և պետք է անհապաղ ազատ արձակվի։

Փաստաբաններն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ քրեական գործի նյութերում Չախալյանի դեմ որևէ ծանրակշիռ ապացույց չկա։

Չախալյանը կալանավորվել էր 2025 թվականի հուլիսի 5-ին՝ «Սրբազան պայքար»-ի գործով: ՔԿ-ի վարկածով «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները մեղադրվում են Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։

Leave a Comment