ԱՄՆ-ում խաղարկվել է գրեթե 800 միլիոն դոլար արժողությամբ ջեքփոթ

ԱՄՆ-ում խաղարկվել է գրեթե 800 միլիոն դոլար արժողությամբ ջեքփոթ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում վիճակախաղի հաջողակ տոմսի սեփականատերը դարձել է շուրջ 800 միլիոն դոլար մրցանակի հաղթող, հայտնում է «New York Post»-ը՝ նշելով, որ սա վիճակախաղերի պատմության մեջ երրորդ խոշորագույն շահումն է։

Հաղթական համադրությունը կազմվել է խաղարկված բոլոր վեց թվերից՝ 34, 48, 49, 59, 70, ինչպես նաև «ոսկե մեգա-գնդակի» 12 համարից։ Հաղթողի ինքնությունը դեռևս գաղտնի է պահվում։ Նա պետք է որոշի գումարը ստանալու տարբերակը․ առաջին տարբերակը նախատեսում է 30 տարվա ընթացքում տարեկան վճարումներ, իսկ երկրորդը՝ ամբողջ գումարի միանվագ ստացում։

Այս մրցանակային ֆոնդը դարձել է 2026 թվականի ամենախոշոր շահումը և վիճակախաղերի ամբողջ պատմության ռեկորդային ցուցակում զբաղեցրել 10-րդ տեղը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment