Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում:

«Հատուկ բանագնացի հետ կապված որոշում դեռ չկա։ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչ տրամաբանությամբ և ինչ ֆորմատով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ ընթանում են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նախկին հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էր: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու։

Leave a Comment