«Հայաստանն ում էր ինչ արել, որ Բելառուսի նախագահը հայտարարի՝ Հայաստանն ում է պետք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։
«Ո՞նց կարելի է ինքնիշխան պետության մասին այդպես խոսել։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք ՀՀ-ն»: Վարչապետը հավելել է, որ Հայաստանը պետք է Չինաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Իրանին, Վրաստանին, Ֆրանսիային, Լեհաստանին, Գերմանիային, Մեծ Բրիտանիային, և այդ բոլոր գործընկերներն էլ ՀՀ-ին են պետք։
