Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 30-ին – armeniatoday.am

Հայաստանում հուլիսի 30-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ գիշերը և ուշ երեկոյան առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 2-5 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա մինչև 14-17 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է +33-35 աստիճան, երեկոյան՝ +29-31 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +22-27 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30-32 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է +20-25 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +20-24 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +21-24 աստիճանի, հովտային շրջաններում՝ +25-29 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +29-34 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +31-35 աստիճան, հովտային շրջաններում՝ +33-36 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +33-36 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +22-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +33-36 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +19-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +24-27 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-34 աստիճան։

Արցախում կանխատեսվում է մինչև 30 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment