ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հրեական պետությունը չի հարվածի Իրանին սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի։
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Նեթանյահուն Թրամփի հետ զրույցի ընթացքում ընդգծել է, որ Իսրայելը իրավունք ունի հակահարված տալ Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում։
«Իսրայելը կշարունակի ԱՄՆ-ի հետ կիսվել Իրանի վերաբերյալ նոր հետախուզական տվյալներով»,- նշել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։