Պետբյուջեի պահուստային ֆոնդից շուրջ 24 մլն դրամ կհատկացվի «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման համար: Համապատասխան որոշման նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստին: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի օգոստոսին՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այն լինելու է երկօրյա հեծանվային արշավ, որին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր անձինք։ Նախատեսվում է ներգրավել շուրջ 170 մասնակցի՝ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից։
24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի և մոտ 179 մլն դրամ «Վարչաֆեստ 2026»-ի համար