ՔՊ-ն Կոտայքի մարզպետին ազատեց պաշտոնից





Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին պաշտոնից ազատելու որոշում։

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդ­վածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

Ահարոն Սահակյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»:



Leave a Comment