Արթուր Նազարյանն ընտրվեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ

Երևանում կայացած Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովին մասնակցել են 34 պատվիրակներից 33-ը։ Նրանք բաց քվեարկությամբ միաձայն հաստատել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը։

Օրակարգի առաջին հարցը վերաբերել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը։ Ներկաները լսել են նախագահի թեկնածու Արթուր Նազարյանի ելույթը, որում նա ներկայացրել է հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։

Կայացած քվեարկության արդյունքներով Արթուր Նազարյանը միաձայն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

Արթուր Նազարյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով կազմակերպչական, միջազգային ու զարգացման ծրագրերը։

Նա 2012 թվականից հանդիսանում է FIBA International Commissioner, իսկ 2025 թվականին ներառվել է FIBA Academy-ի կրթական ծրագրում՝ որպես մասնակից մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։ Մինչ այս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հրաչյա Ռոստոմյանը։

Leave a Comment