Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը եզրափակչում 4։3 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևին։
Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը և Արարատ Ավետիսյանը դարձել էին առաջնության բրոնզե բրոնզե մեդալակիր։
