Ուրախ եմ Սպերցյանի համար, նա «Ալ Ահլիում» էլ աչքի կընկնի․ Յուրա Մովսիսյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է ազգային ընտրանու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա:

«Սպերցյանն արժանի էր, որ իր համար վճարեին 25 միլիոն եվրո։ Բոլորը գոհ են՝ ակումբը, ֆուտբոլիստը, ընտանիքը։ Եթե ես նրա տեղում լինեի, նույն կերպ կվարվեի։ Դա ճիշտ ընտրություն է։ Մենք միշտ խոսում ենք Եվրոպայի մասին, բայց ի՞նչ տարբերություն, թե դու ինչ ես ցանկանում, եթե իրական առաջարկներ չկան։ Երբեմն պետք է իջնել երկնքից երկիր։ Համոզված եմ՝ Սպերցյանով հետաքրքրված եվրոպական ակումբներ եղել են, բայց նրանք չեն ունեցել բավարար միջոցներ տրանսֆերի համար։ Չէ՞ որ նա Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է։ Մեկ-երկու հաջող մրցաշրջան նոր թիմում, և նա կտեղափոխվի Եվրոպա, հավատացեք ինձ։

«Ալ Ահլին» նվաճել է Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչո՞ւ չփորձել։ Շատ ուրախ եմ Էդուարդի համար։ Կարևոր չի, թե նա ուր կգնա, Սպերցյանն ամենուր աչքի կընկնի։

Այժմ «Կրասնոդարին» նոր հայկական «տասնյակ» է պետք։ Պետք է նայել ակադեմիայում, այնտեղ հաստատ կգտնվի մեկը։

Եվրոպայում «Կրասնոդարի» ակադեմիայի նմանը չկա։ Ամեն ինչ տեղի ունեցավ շատ կարճ ժամանակում։ Ընդ որում, Սերգեյ Նիկոլաեւիչը դրա վրա միլիարդավոր դոլարներ չի ծախսել, ինչպես անում են թոփ-ակումբները»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում միացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիին» և կնքել 4 տարվա պայմանագիր։ Նոր թիմի կազմում Սպերցյանն արդեն գրանցել է իր առաջին գոլը։

Leave a Comment