ՔՊ-ն առաջադրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին • Tribune.am

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին.

  • Նազելի Բաղդասարյան՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
  • Սիսակ Գաբրիելյան՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
  • Լուսինե Բադալյան՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
  • Սոնա Ղազարյան՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
  • Սարգիս Խանդանյան՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
  • Զարուհի Բաթոյան՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով
  • Վիլեն Գաբրիելյան՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
  • Արուսյակ Ջուլհակյան՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
  • Տրդատ Սարգսյան՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
  • Վահե Ղալումյան՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
  • Բաբկեն Թունյան՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
  • Ծովինար Վարդանյան՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Leave a Comment