Նիկոլը թափանցիկություն է խաղում – BlogNews.am



Հ1-ում հյուրընկալված Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սերոբյան Կորյունը ներկայացրել է, թե ինչ են պատրաստվում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Սարգսյանից ու Հովիկ Աբրահամյանից:
 
Վարդապետյան Աննային տրված հանձնարարությունը հստակ է՝ անել առավելագույնը՝ հանրային որոշակի շերտերի մոտ ՔՊ-ի հանդեպ դեռևս առկա վստահությունն ամրապնդելու ուղղութամբ, իսկ դրա համար պետք է նախ ցույց տալ, թե Նիկոլն անկեղծորեն պայքարում է «թալանի» վերադարձի համար և «թալանչիների» հետևից մտադիր է մինչև վերջ գնալ:
 
Մինչև վերջ գնալ, իհարկե, կարելի է և առանց նմանատիպ հարցազրույցներ կազմակերպելու, սակայն այս ամենն արվում է՝ իբր թափանցիկություն խաղալու. իբր այնքան ժողովրդավար երկիր ենք, որ իշխանությունները հատ առ հատ ներկայացնում են իրենց անելիքները՝ կատարելով ժողովրդի պահանջը:
 
Մինչդեռ այս ցուցադրական խաղի ներքո գնում է շատ կեղտոտ խաղ. Նիկոլը չեզոքացնում է ընդդիմությանը, որ ամրապնդի սեփական իշխանությունը, իսկ թալանը հետբերել-չբերելու հարցը խիստ երկրորդական է այս դեպքում՝ չանայած ներկայացվում է բլորովին հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment