
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 24TV-ի եթերում անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված միջադեպին, մասնավորապես նրա կողմից հնչեցված հայհոյանքներին, ասել է. «Սա հաբրգած, սեփական անպատժելիությունից հաբրգած իշխանության ֆեյս ա: Պատկերացնո՞ւմ եք՝ էսպիսի բան լիներ նախկին իշխանության ժամանակ. ՀՀ-ում էլ քաղաքացիական հասարակություն չէր մնա, որ չասեր՝ սա բեսպրեդել ա: Սեփական իշխանության պերեդոզն էնքան ա խփել իրենց գլխին, որ անարգել կուզենան կհայհոյեն, կուզենան կծեծեն, կուզենան կկրակեն, որովհետև գիտեն, որ իրենց իշխանությանն ամեն ինչ կարելի է»: