Մադրիդի «Ռեալը» կապ է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ կիսապաշտպան Ռոդրիի հնարավոր տրանսֆերի շուրջ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ակումբներն արդեն սկսել են բանավոր բանակցությունները այն բանից հետո, երբ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավանություն է տվել գործարքին։
Նշվում է, որ արքայական ակումբը պատրաստ է խաղացողի դիմաց վճարել ավելի քան 50 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Ռոդրին ԱՊԼ-ում անցկացրել է 21 հանդիպում և խփել 1 գոլ, իսկ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում մասնակցել է Իսպանիայի հավաքականի բոլոր 8 խաղերին և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։
