«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:
«Մեր ընտրություններն անցնում են բավականին թեժ, նաև ժողովրդավար, այսինքն՝ անկանխատեսելի են դրանք լինում: Այնուամենայնիվ, դու պետք է պատրաստված լինես որոշակի առումով, բոլորի հարցերին պատասխանես»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա: