Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին (տեսանյութ)


Տեսանյութ


«Վեոլիա Ջուր» ընկերության կապալառու «Լեգենդ» ընկերությունը անօրինական ծառահատում է իրականացնում Նոր Նորքի 2-րդ անգվածի Մոլդովական թաղամասում: Այս մասին ահազանգում է բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։

«Մոլդովական 26/2 հասցեում, արդեն 4 ծառ են հատել, իբր կոյուղի պետք է նորոգեն»,-ասաց Հայրումյանը: 

Նրա ահազանգին արձագանքելով, դեպքի վայր է  եկել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցը: Պարզվել է, որ վերջինսն ծառահատման թույլտվություն չի տվել:

«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից նշեց, որ այդ թույլտվությունը տվել են Նոր Նորքի վարչական շրջանից: Նա  ցույց տվեց վարչական շրջանի ղեկավարի ստորագրութամբ ծառերը հայտելու թույլտվության գրությունը, ըստ որի՝ վարչական շրջանի 2-րդ զանգված 47 շենքի կոյուղագծի և դիտահորի վրա ժամանակի ընթացքում կատարվել են ցանկապատման և ծառատնկման աշխատանքներ և կոյուղին նորոգելու համար պետք է բոլոր ծառերը հատվեն։

«Վարչական շրջանը «Վեոլիա Ջուր» ընկերությանը տվել է ծառերի հատման իրավունք, բայց այդ լիազորությունը նա չունի, այն անում է միայն քաղաքապետարանի Կանաչապատման և կառուցապատման ստորաբաժանումը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը»,- ասաց Հայրումյանը:

Բնապահպանության և ընդերքի տեսխական մարմնի աշխատակիցները ժամանակավորապես դադարեցրեցին աշխատանքները, նյութերը փոխանցելով ոստիկանություն։

 


Leave a Comment