Իրաքում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով առնվազն 20 զինյալ է սպանվել

Չորեքշաբթի օրը շիական «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» աշխարհազորի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իրաքում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է աշխարհազորի առնվազն 20 և վիրավորվել՝ 32 մարտիկ։

Հարվածներ են հասցվել յոթ նահանգում, այդ թվում՝ Բաղդադում գտնվող բազաներին՝ պատճառելով նյութական վնաս:։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից իրականացված ավիահարվածներից հետո Իրաքի վարչապետը չորեքշաբթի օրը կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Leave a Comment