Մ-3 միջպետական ճանանարհի՝ Ապարան-Սպիտակի ոլորաններ շուրջ 21.6կմ երկարությամբ հատվածում (կմ75+460-կմ97+020) կատարվում է միջին նորոգում։
Միջին նորոգման աշխատանքների շրջանակում իրականացվում է երթևեկամասի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում, ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրում։
Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո կատարվում է կողնակների լրացում ու հարթեցում, անվտանգային տարրերի տեղադրում և գծանշում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ հավելելով, որ այս պահին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում նաև Մ-4, Երևան-Սևան ճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանով անցնող Մ-2 միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, հանրապետության այլ տեղամասերում։