Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ պատասխան խաղում երևանյան թիմը Դուբլինում պարտվեց 1:2 հաշվով։ Սակայն «Արարատ-Արմենիան» տանը հաղթել էր 2:0 հաշվով և ընդհանուր հաշվարկում առաջ անցավ 3-2 հաշվով։ Հաջորդ փուլում հայկական թիմը կմրցի Սլովենիայի «Ցելիեի» հետ, որը պայքարից դուրս թողեց ալբանական «Էգնատիային»։
«Արարատ-Արմենիան» ապահովեց մասնակցությունն առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին։