Ջերմաստիճանը բարձրանում է, հրդեհների վտանգը՝ մեծանում. ՇՄՆ հորդորն ու արգելքները. «Էկոսֆերա»

Այս օրերին Արարատյան դաշտում, Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար անտառային տարածքներում արգելվում է․

  • Կրակ վառել,
  • Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,
  • Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել,
  • Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Leave a Comment