Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Ռուսաստանի ԱԴԾ-ի (ՖՍԲ) տվյալներով՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարվել է «միջազգային» հետախուզման մեջ։

Ռուսաստանի իրավապահ մարմինները Դուրովին մեղադրանք են առաջադրել՝ քննվող քրեական գործի շրջանակում, «ահաբեկչական գործունեությանը նպաստելու և ուկրաինական հատուկ ծառայություններին աջակցելու» հոդվածով։

Ըստ ԱԴԾ-ի՝ նրան հետախուզում են «Դայվինչիկ/Leo» բոտի պատճառով, որի միջոցով, ինչպես պնդում են ռուսական հատուկ ծառայությունները, ուկրաինական հատուկ ծառայությունները փորձել են Ռուսաստանի քաղաքացիներին ներգրավել դիվերսիոն գործողությունների մեջ։

Leave a Comment