
ԱՄՆ զինված ուժերի տվյալներով՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ՝ խաթարելով կողմերի միջև գործող կարճատև հրադադարը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդմամբ՝ բոլոր հրթիռները հաջողությամբ ոչնչացվել են։ Իրանը հայտարարել է, որ թիրախավորել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան։
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում գործող իրանամետ զինված խմբավորումների լոգիստիկ և սպառազինության օբյեկտներին։ CENTCOM-ի տվյալներով՝ գործողությունը պատասխան էր վերջին 72 ժամվա ընթացքում ամերիկյան ուժերի դեմ իրականացված ավելի քան 30 անօդաչու թռչող սարքի հարձակումներին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող երեք նավթատարի։ Թեհրանը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել ԱՄՆ-ի հայտարարությունները, գրում է BBC-ին։
Լարվածության նոր փուլը հաջորդել է Իրանի հետ «բարեկամական բանակցությունների» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ ընդհատելով կողմերի միջև հաստատված կարճատև դադարը։
Հակամարտության սրացման ֆոնին աճել են նաև նավթի համաշխարհային գները։ Brent տեսակի նավթի արժեքը բարձրացել է 4.3%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 87.70 դոլարի, իսկ WTI նավթինը՝ 4.2%-ով՝ մինչև 82.62 դոլար։
Պենտագոնի վերջին տվյալներով՝ փետրվարից ի վեր Իրանի դեմ գործողությունների ընթացքում վիրավորվել է առնվազն 624 ամերիկացի զինծառայող, որոնցից 417-ը՝ «Էպիկական զայրույթ» գործողության շրջանակում։