Իրանը թույլ չի տվել Օմանին ականազերծել Հորմուզի նեղուցը. ԱԳՆ

Օմանն առաջարկել է ականազերծել Հորմուզի նեղուցի հարավային երթուղին, բայց Իրանը հրաժարվել է, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։


«Դա թելադրված էր ջրային տարածքի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու ցանկությամբ»
,– ասել է Իրանի փոխարտգործնախարարը։

Իսլամաբադում ստորագրված հուշագրի 5-րդ կետի համաձայն՝ նեղուցի ականազերծումն ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները բացառապես Իրանի իրավասության ներքո են և Իրանի պարտականությունը։

Դիվանագետը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը հակամարտությանը նախորդող վիճակին վերադարձնելն անիրատեսական է։

Leave a Comment