Քաղաքացին մեղադրվում է վարչապետի նկատմամբ բռնության կոչ հնչեցնելու մեջ. գործը դատարանում է

2026 թվականի հուլիսի 27-ին  Շիրակի մարզի դատարանում քննության է ընդունվել Հ. Ս.-ի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Արսեն Գեղամյանին։ Iravaban.net տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Հ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է հնչեցրել ՀՀ վարչապետի նկատմամբ։ Արարքն որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառել է բացակայելու արգելք, – տեղեկացնում է Iravaban.net

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Leave a Comment