Օմանն Իրանին առաջարկում է Հորմուզի նեղուցի տարածաշրջանային կառավարում

Օմանը Իրանին է ներկայացրել Հորմուզի նեղուցի համատեղ տարածաշրջանային կառավարման առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Օմանի առաջարկը վայելում է տարածաշրջանային աջակցություն և շաբաթավերջին ներկայացվել է Թեհրանում Իրանի պաշտոնյաներին: Առաջարկի համաձայն՝ Իրանը չի իրականացնի նեղուցի նկատմամբ միանձնյա վերահսկողություն:

Նախաձեռնությունը հիմնված է Մալակկայի նեղուցի օրինակի վրա, որտեղ նավագնացության ընկերությունները նպաստում են նավիգացիոն անվտանգության սարքավորումների, այդ թվում՝ լողանների և փարոսների պահպանմանը:

Օմանի առաջարկի համաձայն՝ Հորմուզի նեղուցն օգտագործողները կամավոր կերպով կմասնակցեն հիմնադրամին, որը կֆինանսավորի նավագնացության ծախսերը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, որոնողական-փրկարարական գործողությունները և այլ ծառայություններ:

Leave a Comment