Ազգային ժողովի շենքում և տարածքում կգործեն անվտանգության նոր կանոններ. Ռուբինյանը որոշում է ստորագրել

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը  հուլիսի 27-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի
5-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետով՝
 ո ր ո շ ու մ եմ.

1. Հաստատել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները՝ համաձայն հավելված 1-ի:

2. Ազգային ժողովի նստավայրի տարածքի և շենքի պահպանությունն իրականացնում և անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ սահմանված կարգով ապահովել սույն կանոնների ծանուցումը Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին, նրանց տեղակալներին, պատգամավորներին, Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի վրա։

5. Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՈ – 01 – Լ որոշումը:

Leave a Comment