Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը գերազանցել է 40-ը

Չինաստանի հարավ-արևմտյան Չունցինի քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվն աճել է 30-ով՝ հասնելով 41-ի։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նախկինում հաղորդվել էր 11 զոհի և 50 անհետ կորածի մասին։

Իշխանությունները շարունակում են 24-ժամյա որոնողական-փրկարարական գործողությունները Պենշույ շրջանում, որտեղ հուլիսի 17-ին տեղի է ունեցել լեռան փլուզում։ Հաղորդվում է, որ ԴՆԹ-ի մի քանի այլ նմուշներ լիովին չեն ստուգվել։

Leave a Comment