Լոռի Բերդի նախկին համայնքապետը հայտնվել է դատարանում՝ համայնքային հողը որդուն էականորեն ցածր գնով վաճառելու մեղադրանքով

2026 թվականի հուլիսի 22-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել նոր քրեական գործ Լոռի Բերդ համայնքի նախկին ղեկավար Խաչատուր Բալայանի վերաբերյալ՝ համայնքային հողը որդուն էականորեն ցածր գնով վաճառելու մեղադրանքով։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր  Լևոն Պետրոսյանին  Iravaban.netը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Խաչատուր Հովիկի Բալայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 11-ը զբաղեցնելով Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ի թիվս այլնի, օժտված լինելով համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, համայնքի ավագանու համանայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու կամ օգտագործման տրամադրելու լիազորությամբ, անձնական այլ շահագրգովածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Լոռի Բերդ համայնքի Թումանյան 20/1 հասցեում գտնվող կադաստրային ծածկագրով, 1.900.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, 0.04372 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասն էական ցածը գնով իր որդի’ Անդրանիկ Խաչատուրի Բալայանին դարձնելու նպատակով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների’ սակարկություններին աճուրդավարի երեխաների մասնակցության արգելքի խախտմամբ, կազմակերպել ե 2017 թվականի օգոստոսի 4-ին որպես աճուրդավար անցկացրել է նշված հողամասի աճուրդի գործընթացը, որի արդյունքում Անդրանիկ Բալայանը հողամասը գնել է, էականորեն ցածր’ 106.764 ՀՀ դրամ արժեքով, նրա հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, արդյունքում’ հողամասը դուրս է բերվել համայնքի հաշվեկշռից և գրանցվել Անդրանիկ Բալայանի անվամբ’ փաստացի դառնալու վերջինիս սեփականությունը:
Խատատուր Բալայանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում համայնքի և հասարակության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, մասնավորապես’ խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը և համայնքին պատկանող գույքի օտարման բնականոն գործընթացը, հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, համայնքը զրկվել է իր գույքն օրենքով սահմանված կարգով օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու, հիշյալ անշարժ գույքի’ օրենքով սահմանված պայմանների պահպանմամբ դասական աճուրդով օտարման դեպքում առավել բարձր արժեքով օտարման հնարավորությունից, իսկ հասարակության անդամները զրկվել են իրական հրապարակային սակարկությունների պայմաններում տվյալ գույքը գնելու հնարավորությունից, ինչպես նաև հիշյալ հողամասն առանց իրավաչափ հիմքի դուրս է եկել համայնքի գույքային ֆոնդից:

Խաչատուր Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդվածի 1-ին մասով։

Leave a Comment