Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բաքվում ընթացող Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Հայաստանը եզրափակչի մասնակից ունի: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

71 կգ քաշային Ջանես Նազարյանը կիսաեզրափակչում 8-0 հաշվով հաղթել է բուլղարացի մրցակցին ու վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար:

Ջանեսն անցկացրած 5 գոտեմարտում հաղթել է ընդհանուր 34-0 հաշվով:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment