Հայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում

Բաքվում ընթացող Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը առաջին մեդալը նվաճեց։ Արարատ Ավետիսյանը, ով երկու հաղթանակից հետո կիսաեզրափակչում 1-4 հաշվով պարտություն էր կրել ղազախ մարզիկից, պայքարեց բրոնզե մեդալի համար և 51 վայրկյանում 8-0 հաշվով հաղթեց հունգարացի բենեդեկ Տոմբորին։

Leave a Comment