Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել Հայաստանում Եվրամիությանը անդամակցելու հանրաքվեի անցկացման հստակ ժամկետները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, հստակ ժամկետներ չեն նշվել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փաշինյանը հայտնել է, թե ինչ ժամկետներում կարող է անցկացվել հանրաքվեն։

«Բայց, այնուամենայնիվ, զրույցում ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է», – ընդգծել է Պեսկովը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment