Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը մտադիր է Երևանում բացել նոր թատրոն։ Այս մասին նա ասել է Արմենպրեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը կբացվի սեպտեմբերի 15-ին՝ «Մորուքավորի 7 կանայք» ներկայացման պրեմիերայով։ Այն կգործի Հայաստանի Թատերական Գործիչների միության շենքում։ 

Թատրոն հիմնելու գաղափարը Հակոբ Ղազանչյանը դեռ տարիներ առաջ է ունեցել։ Նրա խոսքով՝ իր հիմնած թատրոնում հիմնականում կխաղան  «Գալյա Նովենց» թատերական դպրոցի շրջանավարտները։

«Մենք կփորձենք խթան հանդիսանալ հայ ժամանակակից դրամատուրգիային, ջանքեր կներդնենք, որպեսզի հայ-ռուսական թատերական կապերը շարունակեն ամրապնդվել: Ռուսական թատրոնը աշխարհի հզորագույն թատրոնն է»,-նշել է ռեժիսորը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment