Ջոն Սթոունզը կտեղափոխվի «Ինտեր» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունզը համաձայնել է տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Այս մասին հաղորդում է Sky Sport-ը։

Իտալիայի չեմպիոնը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 2 տարվա պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանի համար 4 միլիոն եվրո աշխատավարձով։

Սթոունսզը նախորդ տասը տարիներին հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այժմ նա ազատ գործակալի կարգավիճակում է։

Անգլիայի հավաքականի կազմում Սթոունզը դարձել է 2026 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ մրցաշարում մասնակցելով 5 հանդիպման։

Leave a Comment