Ավետ Կոնջորյանի ծեծի գործով նոր զարգացում․ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը»,-հայտնեցին ՔԿ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։

Leave a Comment