Արտակ Զեյնալյանը դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ` վիրավորական մեկնաբանությունն անմիջապես չհեռացնելու համար

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը դիմել է դատարան և խնդրել պարտավորեցնել «24 ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությանը իրեն պատկանող Ֆեյսբուք սոցիալական ցանցի անձնական օգտահաշվի՝ 24news, 24news/BLOG-ի միջոցով,կամ անհնարինության դեպքում «24 ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությանը պատկանող այլ սոցիալական հարթակով, հրապարակային ներողություն խնդրել 26․06․2026թ. կատարված հրապարակման մեկանաբանության դաշտում կատարված վիրավորական արտահայտություններն անմիջապես չհեռացնելու համար:

Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել հուլիսի 24-ին։ Հուլիսի 27-ին գործը մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Մալվինա Հարությունյանին։

Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին տեղեկություններ Դատալեքս հաակարգում դեռևս առկա չեն։

Leave a Comment