Պիրլոյի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով Մալդինին կարող է փոխարինվել

Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի տեղեկություններով՝ Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջո Կյելինին կարող է փոխարինել Պաոլո Մալդինիին Իտալիայի ազգային հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնում։ Այս հնարավոր փոփոխությունը պայմանավորված է Անդրեա Պիրլոյի շուրջ ծագած սկանդալով։

Աղբյուրի համաձայն՝ Մալդինին մոտ է պաշտոնից հեռանալուն, քանի որ հենց նա էր Պիրլոյին հավաքական հրավիրելու գլխավոր նախաձեռնողն ու աջակիցը։ Սակայն լեգենդար կիսապաշտպանի թեկնածությունը մերժվել է ռուսական բուքմեյքերական ընկերության հետ նրա ունեցած պայմանագրի պատճառով։

Նշվում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջովանի Մալագոն որպես Մալդինիին փոխարինող դիտարկում է հենց Կյելինիի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ նա 2024 թվականից ղեկավար պաշտոններ է զբաղեցնում «Յուվենտուսում»։

Leave a Comment