
Չինաստանի հյուսիսում՝ Ցինհայ նահանգում, 5,8 և 5,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինին քաղաքից 242 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքում բնակվում է մոտ 1,6 միլիոն մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նույն քաղաքից 249 կմ հարավ-արևմուտք, իսկ օջախը՝ 15 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։