2025 թվականին բարձր է եղել պետական մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու ցուցանիշը

2025 թվականին պետական մարմինների կողմից կատարվել կամ կատարման փուլում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի՝ համակարգային բնույթ ունեցող առաջարկների 72 տոկոսը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի` որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ կատարած առաջարկների պարագայում՝ առաջարկների 68.4 տոկոսը, հայտնում է Պաշտպանի գրասենյակը՝ հավելելով, որ ՄԻՊ-ը գնահատում է ՄԻՊ առաջարկները կատարելու առումով պետական մարմինների հանձնառությունը և ընդգծում առաջարկների կատարման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ անընդհատ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:

Leave a Comment