«Հայանտառ»-ի ավագ անտառապետը, ըստ մեղադրանքի, խաբեությամբ 50 հազար դրամ է վերցրել բանվորից

2026 թվականի հուլիսի 23-ին  Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել   «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Էդուարդի Պետրոսյանին։ Iravaban.netը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Ա․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի հոկտեմբերի 18-ից հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետ, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի նոյեմբերի 6-ից «Հայատնառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես սեզոնային բանվոր աշխատանքի ընդունված Ա․ Ո․-ին հայտնել է, որ նրա աշխատավարձը կազմելու է 105.0000 ՀՀՀ դրամ՝ նշելով նաև, որ վերջինիս փոխանցվելու է 105.000 ՀՀ դրամից ավել գումար, որը պետք է վերադարձնի իրեն՝ պատճառաբանելով, թե իբր դրանք այն բանվորների գումարներն են, ովքեր հաշվեհամարներ չունեն: Նշվածի արդյունքում Ա․ Ո․-ը, ստանալով աշխատավարձը, դրանից առանձնացրել է 50.000 ՀՀ դրամը որպես ավել վճարված գումար, և այն առձեռն տվել Ա․ Վ․-ին, ով խարդախությամբ՝ այն է խաբեության եղանակով հափշտակել է այն:

Ա․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment