Մորը սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա երիտասարդը կտեղափոխվի հոգեբուժարան • Tribune.am

Արագածոտնի մարզի Մելիքգյուղում մորը սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա երիտասարդը դատարանի որոշմամբ կտեղափոխվի հոգեբուժական հաստատություն։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով՝ մերձավոր ազգականի սպանության մեղադրանքով։

Քրեական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ մեղադրյալի նկատմամբ անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն կիրառելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և նա կտեղափոխվի հոգեբուժական հաստատություն։

Միևնույն ժամանակ, գործով անցնող մյուս որդին ազատ է արձակվել։ Քննությամբ պարզվել է, որ նա որևէ առնչություն չի ունեցել հանցագործությանը, իսկ դեպքի պահին գյուղում չի գտնվել։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա դեռևս դեպքից առաջ տևական ժամանակով հեռացել էր Մելիքգյուղից։

Leave a Comment