Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որովը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգում և պայմաններում։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը բխում է ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկիրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1098-Ն որոշմամբ հաստատվել է
ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը և պայմանները, որից հետո 2025 թվականին ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նշված որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցնել օրենքի դրույթներին, ինչպես նաև կատարել մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ: Բացի այդ, բանակի կերպափոխման հայեցակարգով սահմանված արհեստավարժ զինված ուժեր ունենալու, ռազմական կրթության զարգացման ապահովման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ավելացնել բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությանը մասնակցելու՝ որոշակի ստորաբաժանումների (գումարտակ, դիվիզիոն, էսկադրիլիա) հրամանատարների և նրանց տեղակալների համար սահմանված տարիքային առավելագույն շեմը՝ 37-ից դարձնելով մինչև 45 տարեկան, հնարավորություն ընձեռելով համապատասխան պաշտոնատար անձանց մասնակցելու բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությանը:
Կարգավորմաննպատակը և բնույթը
Որոշման նախագծով ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգի դրույթները համապատասխանեցվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի կարգավորումներին, ինչպես նաև ավելացվում են բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելության մասնակցելու նպատակով որոշակի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների համար սահմանված տարիքային առավելագույն շեմը։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեում փոփոխությունների չի հանգեցնում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիր։
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 12-րդ կետի՝ ռազմական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և գերակայությունների մշակում և իրագործում, ռազմակրթական համակարգի մրցունակության բարձրացում, ռազմական գիտության զարգացնան միջացառման ապահովման հետ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։