Հունաստանում քացախի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Հունաստանի Պելոպոնեսի թերակղզու Էկզամիլիա գյուղում (Կորինթոս շրջան) քացախի արտադրության և փաթեթավորման գործարանում տեղի ունեցած պայթյունի և հետագա հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին հաղորդում է «Պրոտո Թեմա» թերթը։

Հրշեջների տվյալներով՝ գործարանում դեռևս անհայտ պատճառով ուժեղ պայթյուն և հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջներ 11 հրշեջ մեքենաներով։ Հրդեհը վերահսկողության տակ է վերցվել։ Գործարանի ներսում հայտնաբերվել է մեկ մարդու մարմին: Միջադեպի պահին տարածքում գտնվող ևս հինգ աշխատողներ և վարորդը չեն տուժել։

Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։

Leave a Comment