Երկրորդ հայ ըմբիշը դուրս եկավ կիսաեզրափակիչ․ Մ17 ԱԱ

Բաքվում ընթացող Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը տարավ երրորդ հաղթանակը և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։

Առաջին գոտեմարտում հայ ըմբիշը 7-4 հաշվով հաղթել էր իրանցի Արմին Ալի Մոհամադ Ղոլի Գալեհին։ Երկրորդ գոտեմարտում Վազգենը 5-2 հաշվով հաղթեց ղրղզ մարզիկին, իսկ 1/4 եզրափակչում 4-3 հաշվով առավելության հասավ խորվաթ ըմբիշի նկատմամբ։

Leave a Comment