Տարիներ շարունակ լռել ենք, բայց մեղադրանքները սկսեցին ազդել ՀՀ ներդրումային միջավայրի վրա․ փաստաբան Արմեն Մելքումյան

Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված ակումբային քննարկման ընթացքում փաստաբաններ, իրավաբաններ, լրագրողներ և բիզնեսի ներկայացուցիչներ մեկ հարթակում էին՝ քննարկելու «ՍԼԱՓՓ հայցերը Հայաստանում․ որտե՞ղ է հեղինակության պաշտպանության, զրպարտության և հանրային խոսքի ազատության սահմանը» թեման։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում ՍԼԱՓՓ հայցերի խնդրին, հեղինակության պաշտպանության և խոսքի ազատության միջև սահմանագծին, ինչպես նաև այն հարցին, թե երբ կարող է դատական հայցը վերածվել հանրային խոսքը սահմանափակելու գործիքի։

SLAPP-ի դեմ պայքարի օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության շուրջ քննարկման ժամանակ մասնակիցները անդրադարձել են նաև դատական ակտերի որակին և դատական պրակտիկայի խնդիրներին։

Քննարկման ընթացքում հարց է բարձրացվել՝ արդյոք կա՞ վիճակագրություն, թե SLAPP-ի դրսևորումները որքանով են ազդում դատական ակտերի որակի վրա և որքանով են հանգեցնում սխալ վճիռների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment