Արարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ17 ԱԱ

Բաքվում ընթացող Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արարատ Ավետիսյանը հաղթել է նաև երկրորդ գոտեմարտում և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Ավետիսյանը 9-3 հաշվով առավելության է հասել ուզբեկ Ջավոհիր Շարիֆբոևի նկատմամաբ։ Առաջին գոտեմարտում մեր ըմբիշը 14-7 հաշվով հաղթել էր մեքսիկացի մարզիկին։

Leave a Comment