Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է, բայց գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2026 թվականի առաջին կիսամյակում շարունակել է դրական միտումը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.9 տոկոսով։ Iravaban.net-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարությունից։

Աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը շարունակում է մնալ շինարարության ոլորտը, որտեղ գրանցվել է 24.5 տոկոս աճ։ Սա դիտարկվող ժամանակահատվածում ամենաբարձր ցուցանիշն է և վկայում է շինարարական աշխատանքների բարձր ակտիվության մասին։

Դրական ցուցանիշներ են արձանագրվել նաև ծառայությունների ոլորտում, որտեղ աճը կազմել է 11 տոկոս, ինչպես նաև արդյունաբերությունում, որն աճել է 10.8 տոկոսով։

Միաժամանակ, առևտրի ոլորտում աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ կազմելով ընդամենը 0.9 տոկոս, ինչը վկայում է սպառողական ակտիվության համեմատաբար զուսպ աճի մասին։

Առավել մտահոգիչ պատկերն արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտում։ Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.9 տոկոսով։ Նվազել է նաև արտահանման ցուցանիշի՝ -6,7%:

Leave a Comment