Ուկրաինայի Զապորոժիեի մարզում գիշերը ռուսական հարձակումների հետևանքով երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։ Այս մասին Telegram-ում հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Իվան Ֆեդորովը։
Նրա խոսքերով՝ 67-ամյա տղամարդը մահացել է, երբ մայրաքաղաք Զապորոժիեի մասնավոր տանը կառավարվող ռումբ է հարվածել։
Ըստ Ֆեդորովի՝ ընդհանուր առմամբ, անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը Զապորոժիեի մարզի 45 բնակավայրի վրա 917 հարված է հասցրել՝ 22 ավիահարված, 634 անօդաչու թռչող սարքի և 261 հրետանային հարված:
«Մենք ստացել ենք ենթակառուցվածքների, բնակելի շենքերի և տրանսպորտային միջոցների վնասման 124 հաղորդագրություն», – ասվում է նրա գրառման մեջ։